Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժման անդամներն օրերս օդանավակայանում դիմավորել են թիմի նորեկներին: Նրանք այդ մասին գրառում են կատարել ֆեյսբուքյան էջում.
«Վերջին 3 օրերին օդանավակայանը դարձել էր FAF-ականների հիմնական երթուղին։ Մարտի 18-ին, 19-ին և 20-ին Երևան ժամանեցին ազգային հավաքականի նորեկներ` Գեորգի Հարությունյանը, Նաիրի Տիկնիզյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստներին դիմավորեցինք պատշաճ պերֆորմանսով` փոխանցելով դրայվ և դրական լիցքեր կարևոր խաղից առաջ»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:


























































