Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում այսօր ռինգ է դուրս գալու Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը: Մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Պան ժյուն է:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվող առաջնությունում ավելի վաղ հաղթանակով են մեկնարկել աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ):
Մեկնարկում պարտվել էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և 54 կգ քաշային Եկատերին Սիչևան:
Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս ռինգ դուրս չի եկել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը: 63 կգ քաշայինների պայքարում Սոնան պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ: