Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը չի կարողացել հաղթահարել իսպանացի Կառլոս Ալկարասի արգելքը Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակչում:
Հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե և ավարտվեկ է իսպանացու՝ 3:6, 2:6 հաշվով հաղթանակով:
Իսպանացու համար սա երկրորդ տիտղոսն է 2023 թվականին։ Մեդվեդևի համար սա առաջին պարտությունն էր եզրափակիչներում՝ 2023 թվականին: Ավելի վաղ նա հաղթել էր երեք մրցաշարերում։
Այս հաղթանակի շնորհիվ Ալկարասը կվերադառնա ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով սերբ Նովակ Ջոկովիչից։ Մեդվեդևը կդառնա աշխարհի հինգերորդ ռակետը:
Ինդիան Ուելսի մրցաշարում կայացել է նաև կանանց մենախաղի եզրափակիչը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ղազախսստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան՝ 7:6 (13:11), 6:4 հաշվով առավելության հասնելով բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ։ Ռիբակինան իր կարիերայում առաջին անգամ է հաղթել WTA-1000 կատեգորիայի մրցաշարում։
Հանդիպումը տևել է 2 ժամ 6 րոպե: