Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Միտրովիչը։ 72-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Վիլիանը հեռացվեց խաղադաշտից՝ սեփական տուգանայինում ձեռքով խաղի համար։ Այդ որոշումը դուր չեկավ Միտրովիչին։ Վերջինս սկսեց վիճել մրցավարի հետ և նույնպես հեռացվեց դաշտից։
11 մետրանոցը հստակ իրացրեց Բռունու Ֆերնանդեշը։
2 րոպե անց Մարսել Զաբիտցերն առաջ մղեց մանչեսթերյան ակումբին։
Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում ևս մեկ գոլ խփեց Բռունու Ֆերնանդեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բրայթոնի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Շեֆիլդի» հետ։