Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բրայթոնը» հյուրընկալել էր Անգլիայի Լիգա 2-ը ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։
«Բրայթոնը» հաղթեց 5։0 հաշվով։ Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Դենիզ Ունդավը, Սոլի Մարչն ու Կաորու Միտոման։ Իսկ 18-ամյա Էվան Ֆերգյուսոնը դարձավ դուբլի հեղինակ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին» և «Շեֆիլդ Յունայթեդը»։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրն այսօր կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆուլհեմը»։