«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտածում է ակումբից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա եգիպտոսցու համար առաջնային տարբերակը իսպանական Լա լիգայի ակումբ տեղափոխվելն է։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: