Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Տանտերերն առաջին կեսում 2 գոլ խփեցին։ 28-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտինելին, իսկ 15 րոպե անց «Արսենալի» առավելությունը կրկնապատկեց Բուկայո Սական։
55-րդ րոպեին Գրանիտ Ջական հաշիվը դարձրեց 3։0։ Հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ 63-րդ րոպեին աչքի ընկավ Ջեֆրի Շլուպը։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Բուկայո Սական՝ 74-րդ րոպեին խփած գոլով։ Անգլիացին դարձավ դուբլի հեղինակ։
Այս խաղից առաջ «Քրիսթալ Փելասը» պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրային, որը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի» կազմում։ «Քրիսթալ Փելասը» մինչ այս խաղը 12 անընդմեջ հանդիպումներում հաղթանակ չէր տարել։
Այս հանդիպմանը թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Պադի Մաքարտին էր։