Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Անուշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել կորեացի Բակ Չորոնգի նկատմամբ՝ հաղթանակը կորզելով 3-րդ ռաունդում։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Էլիդա Քոչարյանը:
Հայաստանի հավաքականից դեռևս ռինգ դուրս չեն եկել Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Հարությունյանը 1/8 եզրափակչում կմենամարտի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ, իսկ Անի Հովսեփյանը նույն փուլում կմրցի Պան Զու (Չինաստան) – Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։
Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել նաև Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան, որոնք երկուսն էլ լքել են պայքարը հենց մեկնարկում։