Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին, Կալիֆոռնիայում․ միջոցառումը կազմակերպվել է Homenetmen Glendale Ararat-ի կողմից։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Խաչանովն այս հունվարին, երբ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հանդիպումից հետո տեսախցիկի վրա գրառում էր կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Նա տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Նշենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև այդ մրցաշարի 1/16-րդ եզրափակչի հանդիպումից հետո։