Անգլիական ֆուտբոլի Ալան Շիրերը կարծում է, որ Էրլինգ Հոլանդը կարող է մեկ մրցաշրջանում 50-60 գոլ խփել:
«Հոլանդը գազան է, նա գոլ խփելու մեքենա է: Նա ապրում և շնչում է գոլերով: Եթե նա գոլ չխփի, գիշերը չի կարողանա քնել։ Նա ևս մեկ գոլ է ուզում, հետո էլի, հետո էլի․․․
Նա անհավանական է, և այս թիմը երազանք է՝ հաշվի առնելով, թե քանի հնարավորություններ են նրանք ստեղծում: Հոլանդը կարող է մեկ մրցաշրջանում խփել 50, նույնիսկ 60 գոլ։ Խենթություն»,- մեջբերում է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուին BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 37 խաղում խփել է 42 գոլ: