Լոնդոնի «Չելսին» կարող է պայմանագիր կնքել կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի հետ, ով հանդես է գալիս Միլանի «Ինտերում»։ Այս տեղեկությունը հայտնում է Todofichajes-ը։
26-ամյա աֆրիկացու տեղափոխության նախաձեռնողը «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին է։ Նա պատրաստ է որպես փոխհատուցում միլանյան ակումբին առաջարկել դարպասապահ Էդուարդ Մենդիի տրանսֆերային իրավունքները։
Օնանան միլանյան ակումբին միացել է Ամստերդամի «Այաքսից» անցած ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով: Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում Անդրեն Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում և բաց թողել 14 գոլ։