«Մանչեսթեր Յունայթեդը» հայացքն ուղղել է «Նապոլիի» երկու առաջատար խաղացողների վրա, հայտնում է Football Insider-ը:
Մանկունիանցիների տրանսֆերային նպատակներն են կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը և պաշտպան Կիմ Մին Ջեն:
Նիգերիացի ռմբարկուի տրանսֆերը անգլիական գրանդին կարող է արժենալ 112 մլն եվրո, իսկ կորեացու տրանսֆերը՝ մոտ 50 մլն։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Իր հերթին Ջեն Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում, խփել երկու գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։