«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդի հիանալի խաղը կարող է ապագայում խնդիր դառնալ ֆուտբոլիստի համար:
«Այս տղան ապագայում խնդիրներ կունենա։ Մարդիկ ակնկալում են, որ նա յուրաքանչյուր խաղում երեք-չորս գոլ կխփի, բայց դա տեղի չի ունենա:
Ես գիտեմ, որ դա նրան բացարձակապես չի հետաքրքրում: Նա կյանքում շատ դրական մարդ է, լավատես, երբեք չի դժգոհում, միշտ ինքն իրեն է նայում։
Որքան էլ մեր թիմը լավ խաղա, նա անպայման գոլ կխփի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։