FourFourTwo-ն հրապարակել է այս պահին աշխարհի լավագույն ձախ պաշտպանների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշի առաջատարը «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն է։
Լավագույն 10-ում ներառված են.
1. Ալեքսանդր Զինչենկո (Արսենալ)
2. Լյուկ Շոու (Մանչեսթեր Յունայթեդ)
3. Տեո Էրնանդես (Միլան)
4. Էնդրյու Ռոբերտսոն (Լիվերպուլ)
5. Ալֆոնսո Դևիս (Բավարիա)
6. Նաթան Ակե (Մանչեսթեր Սիթի)
7. Ֆերլան Մենդի (Ռեալ Մադրիդ)
8. Ժորդի Ալբա (Բարսելոնա)
9. Նունո Մենդեշ (ՊՍԺ)
10. Բեն Չիլուել (Չելսի)
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն անցկացրել է 20 հանդիպում։ 26-ամյա ուկրաինացու հաշվին մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է։ «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։