«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքիից հետո (3:3) քննադատել է ոչ միայն խաղացողներին, այլև ակումբի ղեկավարությանը։
«Մենք թիմ չենք, մենք 11 խաղացող ենք, որ մտնում ենք խաղադաշտ։ Ես տեսնում եմ եսասեր խաղացողների, խաղացողների, ովքեր չեն ցանկանում օգնել միմյանց, նրանց, ովքեր չեն խաղում սրտով:
Մենք պրոֆեսիոնալներ ենք։ Ակումբը մեզ մեծ գումարներ է վճարում։ Խաղացողները ստանում են այդ գումարները, ես հասկանում եմ, գիտե՞ք: Գումար են ստանում ոչ նրա համար, որ արդարացումներ փնտրեն կամ պատասխանատվություն չկրեն։ Ինձ համար սա անընդունելի է՝ իմ կարիերայում առաջին անգամ նման իրավիճակում։
Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Քանի որ այստեղ նրանք սովոր են դրան: Ոչ մի լուրջ բանի համար չեն պայքարում։ Նրանք չեն ցանկանում խաղալ ճնշման տակ: Այսպիսին է «Տոտենհեմի» պատմությունը։ Ակումբը ներկայիս սեփականատիրոջ օրոք 20 տարվա ընթացքում ոչինչ չի հաղթել, բայց ինչո՞ւ: Արդյո՞ք այդ հարցում միայն ակումբն է մեղավոր, թե՞ այստեղ աշխատած յուրաքանչյուր մարզիչ։ Ես տեսել եմ, թե ովքերն են մարզել այս թիմը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football London-ը։