Անգլիայի գավաթի երեկ կայացած քառորդ եզրափակչի «Բարնլիի» դեմ խաղում (6-0) Էրլինգ Հոլանդը երեք գոլ խփեց:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը բոլոր մրցաշարերում այս մրցաշրջանում իր 6-րդ հեթ-տրիկն է գրանցել։
Դա ավելի շատ է, քան այս մրցաշրջանում հեթ-տրիկ գրանցած Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ մյուս ֆուտբոլիստները միասին վերցրած (5):
Մեկական հեթ-տրիկի հեղինակ են դարձել Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Իվան Տոունին (Բրենտֆորդ), Սոն Հին Մինը (Տոտենհեմ), Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի) և Լեանդրո Տրոսարդը (Արսենալ/ հեթ տրիկը գրանցել է Բրայթոնի կազմում):