Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը իտալացի Յանիկ Սիներն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե և ավարտվեց 7:6 (7:4), 6:3 հաշվով։
Եզրափակչում Ալկարասը կխաղա ռուս Դանիլ Մեդվեդևի հետ, ով ավելի վաղ 7:5, 7:6 (7:4) հաշվով հաղթել էր ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին:
Ինդիան Ուելս (ԱՄՆ)․ կիսաեզրափակիչ
Կարլոս Ալկարաս (Իսպանիա, 1) — Յանիկ Սիներ (Իտալիա, 11) — 7:6 (7:4), 6:3.