Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Չելսին» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ։
52-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը։ 69-րդ րոպեին «Էվերթոնի» կիսապաշտպան Ադբուլայ Դուկուրեն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
76-րդ րոպեին լոնդոնյան թիմի հարձակվող Կայ Հավերցը հստակ իրացրեց 11 մետրանոցը։ «Էվերթոնը» փրկվեց պարտությունից Էլիս Սիմսի՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Չելսին» 38 միավորով 10-րդ տեղում է։ «Էվերթոնը» 26 միավորով 15-րդն է։