«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», այս ամառ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»:
Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ տեղափոխությունը կկայանա լիարժեք տրանսֆերի տեսքով։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։