«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը կիսվել է կիսապաշտպան Կայ Հավերցի մասին իր կարծիքով։
«Բանն այն է, որ Կայը դեռ երիտասարդ է և կարող է խաղալ ցանկացած դիրքում: Նա ունի բոլոր որակները։ Կարծում եմ, որ նա ինքնավստահ խաղացող է, բայց նաև մեկն է, ով օգնության կարիք ունի: Նա միշտ արել է առավելագույնը, պատասխանատվություն է վերցրել։ Նա ցանկանում է սովորել, ցանկանում է կատարելագործվել և անում է հնարավորը թիմի համար: Նա դժվարություններին խելամտորեն է մոտենում»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հավերցը «Չելսիում» է 2020 թվականից։ 23-ամյա գերմանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: