«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը պատրաստվում է ամուսնանալ այն աղջկա հետ, որը նախկինում նրան մեղադրել էր իրեն ծեծելու և բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
21-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կողմից հեռացվել էր խաղերից և մարզումներից՝ 2022 թվականի հունվարին ձերբակալությունից հետո:
Գրինվուդը կասկածվում էր իր ընկերուհուն ծեծելու, բռնաբարելու և նրան սպանելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ, սակայն գործը փակվեց այն բանից հետո, երբ հիմնական վկաները հետ կանչվեցին և նոր նյութեր հայտնվեցին. բոլոր մեղադրանքները հանվեցին ֆուտբոլիստի վրայից: Չնայած դրան, Մեյսոնը դեռ հեռացված է «Մանչեսթեր Յունայթեդից»: