«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը գնահատել է իտալական «Նապոլիի» խաղն այս մրցաշրջանում՝ նշելով, որ նեապոլցիներն ունակ են հաղթելու Ա Սերիան և Չեմպիոնների լիգան։
««Նապոլին» շատ լավ է գործում, մենք խաղացինք նրանց հետ, նրանք շատ ուժեղ են: Նրանք վստահ են, ունեն որակյալ խաղացողներ։ Լուչիանո Սպալետին հիանալի աշխատանք է կատարում ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ նրանք ունեն բոլոր այն որակները, որոնք թույլ են տալիս առաջադիմել։ Նրանք կարող են հաղթել Ա Սերիան, և եթե այսպես շարունակեն, կարող են ինչ-որ հիանալի բան անել:
Չեմպիոնների լիգայում հաղթելը կարևոր իրադարձություն է։ Դա անելու համար շատ որակյալ խաղացողներ են պետք, բայց դա միակ բանը չէ, որ կարևոր է: Ձեզ պետք է վստահություն և խաղադաշտում տղամարդ լինելու ունակություն: «Նապոլին» ունի դա: Ես հետևում եմ Իտալիային, սիրում եմ այս երկիրը»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
























































