Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։
Նրա մրցակիցը լեհ Իգա Շվյոնտեկն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 17 րոպե և ավարտվեց 6:2, 6:2 հաշվով։
Եզրափակչում Ռիբակինան կխաղա Արինա Սոբոլենկոյի հետ, ով ավելի վաղ 6:2, 6:3 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիին։
WTA. Ինդիան Ուելս (ԱՄՆ)․ Կիսաեզրափակիչ
Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 10) – Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 1) – 6:2, 6:2.