Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի Մայամիի Մասթերսը: «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթողին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ COVID-19-ի դեմ պատվաստման վկայական չունենալու պատճառով։
Նույն պատճառով նա բաց է թողնում Ինդիան Ուելսի մրցաշարը:
«Մենք փորձեցինք, որ Ջոկովիչին թույլ տան բացառություն ստանալ, բայց դա տեղի չունեցավ։ Ակնհայտ է, որ մենք աշխարհի լավագույն մրցաշարերից մեկն ենք և կցանկանայինք այստեղ տեսնել լավագույն խաղացողներին:
Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք փորձեցինք խոսել կառավարության հետ, բայց դա մեր ուժերի սահմաններում չէր»,- մրցաշարի տնօրեն Ջեյմս Բլեյքին մեջբերում է Tennis Channel-ը: