Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր՝ մարտի 17-ին, պայքարի մեջ են մտել ազատ ոճային 5 հայ ըմբիշներ:
Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը 4-0 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցչին մեկնարկում և դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Հունաստանի ներկայացուցչի հետ:
97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանն էլ որակավորման փուլում մրցել է Մոլդովայի ներկայացուցչի հետ և պարտվել 1-6 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Թոլգա Օզբեկի հետ: 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը որակավորման փուլում կգոտեմարտի ֆրանսիացի ըմբիշի հետ, 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը քառորդ եզրափակչում ուժերը կչափի թուրք ըմբիշի հետ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 1/4 եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: