«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը պատմել է, որ միշտ երազել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Ցանկացած ֆուտբոլիստի կիրքը սրտով խաղալն է: Մենք մտերիմ հարաբերություններ ունենք մեր երկրպագուների հետ։ Ես հուզվեցի, երբ լսեցի, թե ինչպես են երկրպագուները վանկարկում իմ անունը։ Երազանք է գալ Անգլիա և խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», — Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։