«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2028 թվականը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել մարտի 16-ի առավոտյան՝ Մանչեսթերում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրում 23-ամյա արգենտինացու աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ Ակումբից շուտով պաշտոնական հայտարարություն է կլինի։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































