Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երեկ տեղի է ունեցել կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով հայտնի են դարձել մեր մարզուհիների առաջին մրցակիցները:
48 կգ. Գայանե Տեր-Բարսեղյան: Նա պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից և կմրցի վենեսուելցի Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:
50 կգ. Անուշ Գրիգորյան: Նա մրցելույթը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցն է հյուսիսկորեացի Չորոնգ Բանը:
54 կգ. Եկատերինա Սիչևա: Նա ռինգ կելնի այսօր և կմրցի Ֆրանսիայի պատվիրակ Դելֆին Մանչինի հետ:
60 կգ. Էլիդա Քոչարյան: Նա 1/16 եզրափակիչում կհանդիպի սլովակ Միրոսլավա Ժեդինակովայի հետ:
63 կգ. Սոնա Հարությունյան: Նա 1/8 փուլում հարաբերությունները կորոշի թայվանցի Սու Չինգ-Վենինի հետ:
70 կգ. Անի Հովսեփյան: Նա կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կորոշվի չինացի Պան Զու – հնդիկ Շռուտի Յավադ զույգի հանդիպումից հետո :