Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ»-«Լիվերպուլ» (1:0) պատասխան հանդիպման ավարտին մարդրիդյան թիմի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հնչել է անգլիական ակումբի օրհներգը։
Մրցավար Ֆելիքս Ցվեյերի սուլիչից հետո, որն ազդարարել է խաղի ավարտը, «Ռեալի» հիմնի փոխարեն հնչել է You’ll Never Walk Alone երգը։ Իսպանական ակումբն այսպես է արձագանքել Անգլիայում կայացած առաջին խաղից առաջ «Լիվերպուլի» քայլին: Հանդիպման նախօրեին մահացել էր Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ամանսիոն։«Էնֆիլդում» կայացած խաղը մեկնարկել էր 1 րոպե լռությամբ, իսկ մերսիսայդցիների լեգենդար խաղացող և մարզիչ Քենի Դալգլիշը ծաղիկներ էր խոնարհել մադրիդյան թիմի երկրպագուների սեկտորի մոտ:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ ընդհանուր 6։2 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»։
























































