Ամերիկացի թենիսիստ Ֆրենսիս Տիաֆոն դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող տնային մրցաշարի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչի խաղում աշխարհի 16-րդ ռակետ Տիաֆոն հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը։
Թենիսիստների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե և ավարտվել 6։4, 6։4 հաշվով՝ հօգուտ ամերիկացու։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Տիաֆոն կհանդիպի ռուս Դանիլ Մեդվեդևի և իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի միջև հանդիպման հաղթողի հետ։