«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում Էրլինգ Հոլանդի պենտա-տրիկը։
Հիշեցնենք, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը խփած 5-րդ գոլից հետո գրեթե անմիջապես փոխարինեց նորվեգացուն։
«Այս խելագարն արդեն 5 գոլ է խփել։ Հոլանդը կարող էր 6 կամ 7 գոլ խփել «ՌԲ Լայպցիգի» դարպասը, եթե Գվարդիոլան չփոխարիներ նրան»,- ասել է Ագուերոն սթրիմինգային հարթակներից մեկի ուղիղ եթերում։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում իր կարիերայի ընթացքում Ագուերոն նույնպես դարձել է պենտա-տրիկի հեղինակ: Դա տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, երբ արգենտինացին Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում հինգ գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը։