Կատարի հավաքականի ֆուտբոլիստ Ասիմ Մադիբոն երկարատև որակազրկում է ստացել 2026 թվականի Աշխարհի առաջնության հանդիպմանը թույլ տրված լուրջ խախտումից հետո։ Այդ մասին հայտնում է BBC Sport-ը։
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի և Կատարի հավաքականի միջև խմբային փուլի հանդիպման ժամանակ։ 51-րդ րոպեին Մադիբոն հեռացվել է խաղադաշտից կանադացի կիսապաշտպան Իսմայել Կոնեի նկատմամ կոպիտ խախտման համար, որի պատճառով Կոնեն լուրջ վնասվածք է ստացել։
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն խախտումը որակել է որպես «լուրջ խախտում» և Մադիբոյին որակազրկել հինգ հանդիպումով։ Որոշումը կարող է բողոքարկվել։
Խաղից հետո Մադիբոն անձամբ ներողություն է խնդրել մրցակցից։
























































