Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հստակեցրել է թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի ապագան։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» մտադիր չեն բաժանվել բրազիլացի վինգերից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կատալոնական գրանդի կազմում Ռաֆինյան այժմ համարվում է անձեռնմխելի խաղացող։
Հիշեցնենք, որ 29-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից։ Ռաֆինյայի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։


























































