Հայտնի մասնագետ Յուրգեն Կլոպը խոսել է Բրազիլիայի հավաքականը գլխավորող Կարլո Անչելոտիի մասին։
— Ինչպե՞ս եք գնահատում Անչելոտիին Բրազիլիայի հավաքականի ղեկին։
— Գերազանց է։ Եթե ես բրազիլացի լինեի և հարցնեին, թե ով է ազգային հավաքականի համար իդեալական մարզիչը, ես կասկած չէի ունենա. Կարլոն։
Նա կարող է մարզել ցանկացած թիմ՝ նույնիսկ միայն հոնքերի շարժումով։ Բրազիլիան, իմ կարծիքով, ունի հսկայական ներուժ, բայց այն պետք է բացահայտվի. նրանց պակասում է մի փոքր մարտավարական կարգապահություն, և չկա ավելի լավ մարզիչ, որը կբարելավի դա։
Կարլոն անհավանական է, և բրազիլացիները բախտավոր են», — ասել է Կլոպը, որի խոսքերը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը։
























































