Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը (22-6) ասել է, որ չի մտածում կարիերան ավարտելու մասին:
«Ես ուզում եմ 100 մենամարտ անցկացնել: Ուզում եմ կայուն լինել։ Ես աշխատում եմ դրա վրա: Ես երկար ժամանակ չեմ կռվել: Դա կապված է կռվի քաղաքականության, վնասվածքների ու իմ կյանքի հետ: Պատահում է. Հուզված եմ ու հուսով եմ, որ մենամարտերի լավ շարք կանցկացնեմ։
Ինձ շատ հետաքրքիր մենամարտեր են սպասվում, ունեմ մրցակիցներ, կան տղաներ, որոնք վերելք են ապրում, տղաներ, որոնք այլ դիվիզիոններում են: Ես շատ մարտեր ունեմ իմ ռադարի վրա, և ես գոհ եմ դրանցից յուրաքանչյուրից: Այսքանը: Խնդրում եմ, Աստված, թող այդպես լինի»,- ասել է Մաքգրեգորը My Mom’s Basement-ին։