Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր երեկոյան տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի հավաքականը, վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է :
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հետևյակ կազմով. Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա(54 կգ) Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (63 կգ) և Անի Հովսեփյան (70 կգ):