«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ։
Լոնդոնցիները պատրաստ են ակտիվացնել պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին կետը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
30-ամյա ֆուտբոլիստը թիմում հանդես է գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ 4 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։