«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնացել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տաղանդը՝ Չեմպիոնների լիգայի խաղում վերջինիս պենտա-տրիկից հետո.
«Սա իսկապես լավ ելույթ էր յուրաքանչյուր խաղացողի կողմից՝ առաջինից մինչև վերջին րոպեն: Մենք հիանալի խաղացինք գնդակով և առանց գնդակի: Էրլինգը հիանալի էր, բայց բոլորը բացառիկ խաղ ցուցադրեցին։
Հինգ գոլ 60 րոպեում. ֆանտաստիկ տղա, հսկայական տաղանդ: Ուժ, մտածելակերպ՝ նա ի ծնե հաղթող է, շատ լավն է։
Նախորդ մրցաշրջաններում ես նման գոլերի պակա՞ս ունեի. չեմ կարծում: Պատճառն այն է, որ մենք շատ գոլեր էինք բաց թողնում՝ դրանք նվիրում էինք մրցակցին։ Մենք չորս գոլ խփեցինք Մադրիդի «Ռեալին», վեց գոլ՝ «Մոնակոյին», չորս գոլ՝ «Տոտենհեմին»: Ամենից հաճախ մենք դուրս էինք մնում, քանի որ շատ գոլ էինք բաց թողնում։
Հիմա տղաները շատ լավ են պաշտպանվում։ Մենք նախկինում ունեինք Սերխիո Ագուերո, կար այս գոլային բնազդը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն՝ հղում անելով BT Sport-ին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Սիթին» հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (7-0): Նորվեգացի հարձակվողը մեծահասակների կարիերայում առաջին անգամ դարձավ պենտա-տրիկի հեղինակ՝ 57 րոպեում խփելով 5 գոլ: