Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է մարզական լրագրող Սենիկ Կարա-Պողոսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա հարձակվողը շուտով կմիանա մեր Ազգային հավաքականին:
Հրանտ-Լեոնը կժամանի Երևան, որպեսզի մասնակցի Թուրքիայի հետ կայանալիք խաղին: