UFC-ի նախագահ Դանա Ուայթը կարծում է, որ Ջոն Ջոնսի մենամարտը Սթիպե Միոչիչի հետ կարող է լինել վերջինը:
«Ես չեմ ցնցվի, եթե նա մենամարտի Սթիպեի հետ, իսկ հետո թոշակի անցնի և այլևս չմենամարտի:
Ինչպե՞ս կդասավորվեր Ջոնսի և Նգանուի միջև մենամարտը: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ եթե այս մենամարտը կայանար, ապա այն կանցներ նույն սցենարով, ինչ Ջոնսի և Գանի մենամարտը»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
UFC 285 մրցաշարում, որը տեղի ունեցավ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Լաս Վեգասում, Ջոն Ջոնսը խեղդող հնարքով հաղթեց Սիրիլ Գանին և դարձավ ծանր քաշային կարգի նոր չեմպիոն։ Ջոնսի համար սա առաջին մենամարտն էր վերջին երեք տարվա ընթացքում։