«Ինտերը» և «Միլանը» հետաքրքրված են «Արսենալի» հարձակվող Ֆալորին Բալոգունով, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեյմսում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական երկու ակումբներն էլ մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել 21-ամյա անգլիացուն։
2022/23 մրցաշրջանում Բալոգունը «Ռեյմսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը պետք է վերադառնա «Արսենալ»:
























































