«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն այս ամռանը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է TyC Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա արգենտինացին կարող է դառնալ «Տոտենհեմի» խաղացող։ Լոնդոնցիները փոխարինող են փնտրում Ուգո Լյորիսի համար։
Մարտինեսի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, «Ասթոն Վիլան» կարող է ավելին խնդրել խաղացողի համար: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը բիրմինգեմյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում։