Պորտուգալացի Ժոաո Պալինյան, ով ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Ֆուլհեմում», կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի թոփ ակումբ:
Ինչպես հայտնի է դարձել Goal-ին, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Մերսիսայդյան գրանդը պատրաստ է մեծ գումար ծախսել խաղացողի տրանսֆերի համար։ Ակումբի ղեկավարությունը պատրաստվում է 68 միլիոն եվրո հատկացնել Պալինյայի տրանսֆերի գնման համար։
Ժոաոն անցած ամառվանից է խաղում լոնդոնյան թիմի կազմում, նա անգլիական ակումբ է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգից»։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: