Ինչպես հայտնում են The Athletic-ը, «Չելսիի» ղեկավարությունն արդեն որոշել է բաժանվել երեք խաղացողներից։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը պատրաստ է քննարկել պաշտպաններ Բեն Չիլուելի, Սեսար Ասպիլիկուետայի, ինչպես նաև հարձակվող Ռահիմ Ստերլինգի վերաբերյալ առաջարկները։
Հիշեցնենք, որ վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում լոնդոնցիներն ավելի քան 600 մլն եվրո են ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար։
«Չելսին» այս մրցաշրջանում վատ է հանդես գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: 26 հանդիպումից հետո Գրեհեմ Փոթերի սաները վաստակել են 37 միավոր և մրցաշարային աղյուսակում միայն տասներորդ հորիզոնականում են։