Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, հարավամերիկացին հնարավորություն ունի կարիերան շարունակել Եվրոպայից դուրս: Աստղային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները:
Բացի Սաուդյան Արաբիայում պահանջված լինելուց, Ռոբերտոն կարիերան նաև MLS-ում շարունակելու տարբերակ ունի։
Ֆիրմինուի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































