Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության քսանյոթերորդ տուրի խաղում «Նյուքասլը» կարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում, թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի գոտում տեղի համար։
«Նյուքասլի» ավագ Կիրան Տրիպիերը հաստատել է, որ սա կարևոր նպատակ է իր թիմի համար.
«Այո, մենք ուզում ենք խաղալ ՉԼ-ում, և այս խոսքերից ամաչելու բան չկա։ Մենք հիանալի մարզավիճակում ենք դա անելու համար: Եվրոպական մրցաշարերին մասնակցելը բնական հավակնություն է. պետք է փորձենք և տեսնենք, թե ինչ կլինի մայիսին»,- Տրիպիերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Վերջին անգամ «Նյուքասլը» Չեմպիոնների լիգայում խաղացել է 2002/2003 մրցաշրջանում։
























































