«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Կանադացին 19-ական գոլով գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի ռմբարկուների ցուցակը Կիլիան Մբապեի հետ միասին:
Վերջերս Դեյվիդը դարձավ 21-րդ դարի «Լիլի» լավագույն ռմբարկու՝ շրջանցելով Էդեն Ազարին: Ինչպես հայտնում է TeamTalk-ը, հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»:
Երկու անգլիական գրանդներն էլ ձգտում են ուժեղացնել հարձակման գիծը և արդեն ընդգրկել են կանադացի աստղին իրենց տրանսֆերային ցուցակում: Transfermarkt-ը Ջոնաթան Դեյվիդի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։