Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ինդիան-Ուելսում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչ։
3-րդ փուլում նրա մրցակիցը իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 19 րոպե և ավարտվել 3:6, 6:1, 4:6 հաշվով։
4-րդ փուլում Դավիդովիչ-Ֆոկինան կխաղա Քրիստյան Գարինի հետ։
Մեկ այլ խաղում Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևը 7:5, 1:6, 7:5 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուսուվուորիին։ Հաջորդ փուլում Զվերևը կխաղա Դանիիլ Մեդվեդևի հետ։