«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Ֆուլհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) մեկնաբանել է իր սաների խաղը, ինչպես նաև չեմպիոնական մրցավազքի ընթացքը։ «Զինագործները» ներկայումս 5 միավորով գերազանցում են «Մանչեսթեր Սիթիին»:
«Դա լավ կազմակերպված թիմի դեմ հանդիպում էր: Կարծում եմ՝ մենք առավելություն ունեինք խաղի ժամանակ, բազմաթիվ պահեր ստեղծեցինք, դարպասն անառիկ պահեցինք ու համոզիչ հաղթեցինք խաղը։ Ուստի ես շատ ուրախ եմ։
Առավելությո՞ւն է, որ «Մանչեսթեր Սիթին» ճնշում է գործադրում մեզ վրա։ Չգիտեմ։ Մենք թիմով շատ ենք խոսում, որպեսզի իսկապես համեստ մնանք, քրտնաջան աշխատենք մարզումների ժամանակ և ամեն օր ավելի լավը դառնանք: Սա է մեր նպատակը, առջևում մրցաշրջանի դեռ բավական մեծ հատված կա»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
























































