«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը պատմել է ԱՊԼ-ում «Լեսթերի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակի մասին։
«Շատ հաճելի է գոլ խփելը, բայց ավելի լավ է երեք միավոր վաստակելը. Կարծում եմ՝ հանդիպմանը ֆիզիկական մեծ պայքար կար, բայց մենք բնավորություն ցույց տվեցինք։ Մեզ խնդիր է դրված պահպանել կայունությունը և աղյուսակում ավելի ու ավելի բարձրանալ»,- ասել է Կովաչիչը հետխաղյա հարցազրույցում:
«Չելսին» 26 խաղում 37 միավորով 10-րդն է Պրեմիեր լիգայում։
























































